Նորություններ
ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին
07/09/2016Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Թիան Էրլունին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև՝ անդրադարձ է կատարվել ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև օդային հաղորդակցությունների մասին միջկառավարական համաձայնագրի արդիականացման անհրաժեշտությանը:
Ընդգծվել է Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիաթռիչքների իրականացման կարևորությունը երկու գործընկեր պետությունների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնման և ամրապնդման հարցում:
Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում՝ ամրապնդելով հետագա ամուր համագործակցության հիմքերը: