Նորություններ
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում աերոնավիգացիոն սպասարկումը կիրականացվի 50 տոկոս իջեցված սակագնով
07/12/2016Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնում է, որ ավիաընկերությունների համար Գյումրու «Շիրակ» օդանավակայանի գրավչության բարձրացման և զարգացման նպատակով որոշում է կայացվել օդանավակայանի աերոնավիգացիոն սպասարկումն այսուհետ իրականացնել 50 տոկոս իջեցված սակագնով:
Այս որոշումը օդանավակայանի զարգացման ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացված միջոցառումների տրամաբանական շարունակությունն է, որի նպատակն է զեղչային ամբողջական համակարգի կիրառման արդյունքում խթանել ավիաընկերությունների հետաքրքրությունն այս օդանավակայանի նկատմամբ և օգտագործել վերջինիս ողջ պոտենցիալը՝ նպաստելով նաև Հայաստանի Հանրապետության հյուսիսային հատվածում տնտեսական ակտիվության բարձրացմանը:
Իջեցված գները գործելու են բոլոր ավիաընկերությունների համար, որոնք թռիչքներ կիրականացնեն Շիրակ օդանավակայանից: