Նորություններ
«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն ներկայացրել է 2017 թվականի գործունեության ծրագիրը
10/02/2017Այսօր՝ փետրվարի 10-ին, «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին ներկայացրել է 2017 թվականի գործունեության ծրագիրը, ինչպես նաև՝ ամփոփել է 2016 թվականին կատարած աշխատանքները:
Ներկայացնելով 2017 թվականին նախատեսված աշխատանքները՝ նշվեց, որ ընկերության հիմնական խնդիրներից է ավելացնել տարանցիկ թռիչքների քանակը, աշխատել օդային տարածքի հիմնական կառուցվածքի բարելավման ուղղությամբ, օդային տարածքում ներդնել «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք» հայեցակարգը (Free Route Airspace), որը թույլ կտա ավիաընկերություններին օգտագործել կարճ երթուղիներ՝ էականորեն բարձրացնելով թռիչքների արդյունավետությունը:
«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն օդանավերի առավել անվտանգ օդային երթևեկություն ապահովելու նպատակով 2017 թվականին նախատեսում է նաև արդիականացնել և վերազինել տեխնիկական սարքավորումները, վերապատրաստել աշխատակիցներին: