Նորություններ
ՔԱԳՎ պետի շնորհավորական ուղերձը` ՀՀ ավիացիայի օրվա կապակցությամբ
30/09/2017ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օրվա կապակցությամբ.
«Հարգելի ավիատորներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ստեղծման 84-րդ տարեդարձի և ձեր մասնագիտական օրվա կապակցությամբ:
Ավիացիայում ամենից կարևոր գործոնն անվտանգ և ապահով թռիչքներն են: Թող որ բոլոր թռիչքները և վայրէջքները լինեն հավասար, փափուկ և առանց խոչընդոտների։
Այդպիսի արդյունքների կարող ենք հասնել միայն բոլորիս համատեղ ակտիվ աշխատանքի շնորհիվ: Ձեզ ցանկանում եմ ուժ և եռանդ՝ հետագա աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար»: