Նորություններ
Ավիահաղորդակցության մասին համաձայնագիր Հայաստանի Հնարապետության հետ. Եվրոպական խորհուրդն ընդունել է որոշում
01/12/2016Այսօր՝ դեկտեմբերի 1-ին Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական խորհդի կողմից ստացավ Հայաստանի Հանարապետություն-Եվրոպական միություն միասնական ավիացիոն գոտու մասին համաձայնագրի վերաբերյալ բանակցման երկար սպասված մանդատը: Առաջիկայում կքննարկվի բանակցային փուլին անցման անհրաժեշտ գործողությունների ծրագիրը և մի շարք այլ մանրամասներ: Այս համաձայնագիրը կարևոր ազդեցություն կունենա ՀՀ ավիացիոն շուկայի ընդլայնման վրա` ԵՄ 38 անդամ-պետությունների հետ փոխադարձաբար ազատականացնելով շուկայի սպասարկման պայմանները և քաղաքացիական ավիացիայի մի շարք ոլորտներում ներդնելով արդյունավետորեն կիրառվող եվրոպական չափանիշները:
ԵՄ մակարդակի վրա կնքված համակողմանի ավիացիոն համաձայնագրերի նպատակն է զարգացնել Եվրոպայի միջազգային կապերը, ապահովել բարձր որակի ծառայությունների մատուցումը, ընդլայնել ուղևորների ընտրության շրջանակները և խթանել միջազգային մրցունակությունը ԵՄ ավիացիոն ոլորտում: Այդ մասին հաղորդվում է Եվրամիության խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Հայաստանի հետ համաձայնագիրը կունենա մեկ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի ձևը, քանի որ Հայաստանն այն երկրներից մեկն է, որոնց հետ ԵՄ-ն առավել սերտ կապեր է հաստատում հարևանության քաղաքականության շրջանակներում:
«Այսօր մեզ բարդ է պատկերացնել ճանապարհորդությունն առանց ավիացիայի: Ավիացիոն բնագավառի համաձայնագրերը հանդիսանում են այն միջոցը, որը հնարավորություն կընձեռի Եվրոպային ավելի մերձանալ համաշխարհային շուկաների հետ և ուղղակիորեն կապ հաստատել այլ տարածաշրջանների հետ: Ջերմորեն ողջունում եմ Խորհրդի այսօրվա որոշումը Հայաստանի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ: Համաձայնագիրը զարկ կտա ուղևորափոխադրմանը, կգործեն ավելի ցածր գներ և կապահովի նոր հնարավորություններ ձեռներեցության ոլորտում մեր ընկերությունների համար: Դա կլինի Արևելյան գործընկերության համատեքստում ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության հրաշալի օրինակ»,- ասել է Խորհրդի նախագահ, Սլովակիայի տրանսպորտի, կառուցապատման և տարածաշրջանային զարգացման հարցերով նախարար Արփադ Էրշեկը:
Հանձնաժողովը կվարի բանակցությունները ԵՄ-ի և նրա անդամ երկրների անունից: