Նորություններ
Red Wings ավիաընկերությանն արդյունքները գոհացնում են
29/03/2018Այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ռուսական Red Wings ավիաընկերության ներկայացուցիչները հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ նվիրված ավիաընկերության՝ հայկական շուկա մուտք գործելուն:
Ավիաընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կլյուչարևը նշել է, որ չվերթների մեկնարկից հետո շուրջ երկու շաբաթվա ընթացքում ապահովվել է օդանավերի 90 տոկոս բեռնվածություն, ինչը գոհացնում է ավիաընկերությանը և թույլ է տալիս ամառային նավիգացիոն շրջանի համար կատարել դրական կանխատեսումներ:
Հիշեցնենք, որ ավիաընկերությունը Մոսկվա-Երևան-Մոսկվա երթուղին շահագործում է 2018 թվականի մարտի 18-ից շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ Airbus A320/321 և Ту-204 տիպի օդանավերով, իսկ չվերթների ամենօրյա ռեժիմին նախատեսում է անցնել ապրիլին: