Նորություններ
ՔԱԳՎ պետն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին
23/04/2018ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր՝ ապրիլի 23-ին, ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո դել Մոնակոյին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Իտալիայի և Հայաստանի միջև ուղիղ օդային կապ հաստատելու հնարավորությունը, ինչպես նաև, չվերթների մեկնարկի հետ կապված տեխնիկական հարցեր:
ՔԱԳՎ պետը, ողջունելով ուղիղ չվերթների իրականացման գաղափարը, նշել է, որ Հայաստանը 2013 թվականից որդեգրել է Բաց երկնքի քաղաքականությունը, և տեղեկացրել` ավարտման փուլում է գտնվում Եվրոպական հանձանժողովի հետ «ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագի կնքումը:
Սերգեյ Ավետիսյանը նաև հավելել է, որ առկա նախադրյալներն առավել նպաստավոր պայմաններ կստեղծեն ավիաընկերությունների համար, և իր պատրաստակամությունը հայտնել աջակցել հետագա աշխատանքներին: