Նորություններ
Երևանում կանցկացվի Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) Համակարգող-խորհրդատվական ավիացիոն բժշկական խորհրդի 38-րդ նիստը և միջազգային կոնֆերանսը
11/06/20182018թ. հունիսի 26-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Երևանում կանցկացվի Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) Համակարգող- խորհրդատվական ավիացիոն բժշկական խորհրդի 38-րդ նիստը և կոնֆերանսը:
Ֆորումին կմասնակցեն ԱՊՀ տարածաշրջանի առաջատար մասնագետներ, ավիացիոն կազմակերպությունների, ուսումնական, բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ղրղստանից և այլ երկրներից, ինչպես նաև իրենց մասնակցությունը կցուցաբերեն «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» միջազգային օդանավակայանների ներկայացուցիչները:
Կոնֆերանսի ընթացքում կքննարկվեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) պահանջներին համապատասխան ավիաբժշկական փորձաքննության ընթացակարգերի մշակման, համապատասխանեցման և ներդրման, թռիչքների բժշկասանիտարական անվտանգության, մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման, աշխատանքային պայմանների՝ առողջության համար վնասակար գործոնների կառավարման և ավիացիոն մասնագետների առողջության պահպանման հարցեր: