Նորություններ
Հայաստանը և Հորդանանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր
05/11/2018Սույն թվականի հոկտեմբերի 30-ին ՀՀ քաղաքաացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը մեկնել է Հորդանանի Հաշիմյան Թագավորություն՝ ստորագրելու «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը։
Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվելու ընթացքում Տաթևիկ Ռևազյանը ունեցել է բազմաթիվ հետաքրքիր և արդյունավետ հանդիպումներ հորդանանյան քաղաքաացիական ավիացիայի և աէրոնավիագցիայի ղեկավարների հետ, ինչպես նաև տեղական ավիաընկերությունների հետ՝ քննարկելու Ամման-Երևան-Ամման ուղիղ չվերթների հնարավորությունը: