Նորություններ
Եվրոկոնտրոլի ժամանակավոր խորհրդի 50-րդ նստաշրջան
29/11/2018Այսօր՝ նոյեմբերի 29-ին, օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության ղեկավար Գալուստ Պողոսյանը և քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը մասնակցել են Եվրոկոնտրոլի ժամանակավոր խորհրդի 50-րդ նստաշրջանին, որին մասնակցել են նաև 41 անդամ պետությունների ավիացիոն իշխանությունների ղեկավարներ, ինչպես նաև մի շարք միջազգային ավիացիոն կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկվել են ավիացիոն ոլորտի հետագա զարգացմանն ուղղված խնդիրներն ու առաջարկվել են որոշակի լուծումներ՝ կապված օդային տարածքների ծանրաբեռնվածության և թռիչքների ուշացումների նվազման հետ: Հարկ է նաև նշել, որ Եվրոկոնտրոլի ժամանակավոր խորհրդի նստաշրջանի ընթացքում կազմակերպության տնօրինության կողմից հայտարարվել է այն մասին, որ 2019թ-ին մշտական ժողովի նախագահությունը փոխանցվել է հայկական կողմին: