Նորություններ
Ս Ե Ր Գ Ե Յ Վ Ա Ր Շ Ա Մ Ի Խ Ա Ռ Ա Տ Յ Ա Ն (1950-2018)
19/12/2018Սերգեյ Վարշամի Խառատյանը ծնվել է 1950թ. փետրվարի 20-ին Գյումրի (նախկին Լենինական) քաղաքում, զինվորականի ընտանիքում: 1967թ. ավարտել է Երևանի N 69 ռուսական միջնակարգ դպրոցը: 1971թ. ընդունվել է Կրեմենչուգի օդաչուական ուսումնարան, որն ավարտել է 1973թ.: 1973-1977թթ. աշխատել է Վոլոգդայի Միացյալ ավիաջոկատում որպես Ան-2 օդանավի 2-րդ օդաչու, այնուհետև որպես հրամանատար: 1977թ. տեղափոխվել է Երևանի 1-ին միացյալ ավիաջոկատ: Մինչև 2002թ. զբաղեցրել է տարբեր պաշտոններ և իրականացրել է թռիչքներ Իլ-18, Տու-134, Տու-154, Իլ-86, Էյրբաս Ա-310 օդանավերով որպես երկրորդ օդաչու և հրամանատար: 1987թ. ավարտել է Լենինգրադի (ներկայումս Ս. Պետերբուրգի) Քաղաքացիական ավիացիայի ակադեմիան:
2002թ. տեղափոխվել է «Հայկական միջազգային ավիաուղիներ» ավիաընկերություն՝ որպես Էյրբաս Ա-320 օդանավի հրամանատար:
2006թ. տեղափոխվել է աշխատանքի «Արմավիա» ավիաընկերություն որպես Էյրբաս Ա-320 և RRJ-95 օդանավերի օդաչու-հրահանգիչ:
2012թ. նշանակվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում (ներկայումս՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) որպես թռիչքային գործունեության վարչության գլխավոր մասնագետ, 2017թ. մարտի 7-ից՝ որպես գլխավոր մասնագետ-տեսուչ:
Սերգեյ Խառատյանը ՀՀ քաղաքացիական ավիացիայի լավագույն օդաչուներից էր՝ իր բարձր մասնագիտական որակներով: Նա իր կյանքի մինչև վերջին պահը նվիրված մնաց իր սիրելի մասնագիտությանը: Սերգեյ Խառատյանը հավերժ կմնա մեր սրտերում՝ իր անսպառ եռանդով, վիթխարի նվիրվածությամբ ու վեհանձնությամբ:
Սերգեյ Խառատյանի հոգեհանգիստը տեղի կունենա 19.12.2018թ. ժամը 1800, «Գոռ» սգո սրահում «Շահումյանի» գերեզմանատան հարևանությամբ (Աջափնյակ վարչական շրջան, Սիլիկյան հին խճուղի, 37 շենք):