Նորություններ
Օգտակար տեղեկատվություն ՈՒԻՔԱ-ի մրցույթի մասին
14/02/2019ՀՀ դիմորդներին ինչ է հարկավոր իմանալ Հայաստանում՝ Ռուսաստանի
Դաշնության Ուլյանովսկի բարձրագույն քաղաքացիական ավիացիայի ինստիտուտի
2019-2020 ուսումնական տարվա «Քաղաքացիական օդանավերի թռիչքային
շահագործում» մասնագիտությամբ մրցույթի ընդունելության քննությունների
անցկացման կարգի, ժամկետների և կանոնների մասին:
Ինչ է հարկավոր իմանալ մրցույթին դիմելու կարգի, ժամկետների և անհրաժեշտ
փաստաթղթերի մասին՝
Հայաստանի Հանրապետությունում բնակվող այն քաղաքացիները, ովքեր դիմել են
այս մրցույթին մասնակցելու համար, պետք է հանդիսանան հանրակրթական
դպրոցների շրջանավարտներ կամ ավարտական դասարաններում սովորող աշակերտներ և ունենան միջնակարգ կրթություն:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն երկարացվել է մինչև փետրվարի 15-ը,
ժամը 18:00-ը:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել
մինչև 2019 թվականի փետրվարի 15-ը՝ ժամը 18:00-ն, ՀՀ քաղաքացիական
ավիացիայի կոմիտեի «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ (հասցե՝ ք. Երևան,
«Զվարթնոց» օդանավակայան):
Դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը մինչև փետրվարի 15-ը, ժամը 16:00
• դիմում` մրցույթին մասնակցելու համար,
• անձնագրի պատճեն /եթե ունեն երկքաղաքացիություն, հարկավոր է
ներկայացնել 2 անձնագրերի պատճենները/
• ՈՒԻՔԱ-ի կողմից ներկայացված հարցաթերթիկ՝ լրացված համակարգչային
շարվածքով և վերևի աջ անկյունում փակցված նկարով,
• հանրակրթական դպրոցների ավարտական դասարանի դիմորդները պետք է
ներկայացնեն վերջին 2.5 տարիների առաջադիմության թերթիկ, իսկ
շրջանավարտները՝ ընդհանուր կրթության վկայական /ատեստատ, դիպլոմ/
նոտարական գրասենյակի կողմից ռուսերեն թարգմանված:
• արական սեռի անձիք հարկավոր է ներկայացնեն զինգրքույկի պատճեն, դրանց
փոխարինող կցագրման վկայական կամ զորակոչային տեղամասից համապատասխան
տեղեկանք:
• պոլիկլինկայից բժշկական տեղեկանք ընդհանուր առողջության վերաբերյալ
086У կամ 286У ձևաչափով /ռուսերեն լեզվով/
• բժշկական տեղեկանք ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի վերաբերյալ /ռուսերեն լեզվով/
• տեղեկանք հոգեբուժական դիսպանսերից /ռուսերեն լեզվով/
տեղեկանք նարկոլոգիական դիսպանսերից /ռուսերեն լեզվով
• 3x4 չափի 8 գունավոր լուսանկար
Ուշադրություն՝
Ինչ է հարկավոր իմանալ մրցույթային քննությունների կարգի, ժամկետների և
անհրաժեշտ փաստաթղթերի մասին՝
Դիմորդներն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո և համապատասխան
տվյալներ ունենալու դեպքում մրցույթային քննություն կհանձնեն մաթեմատիկա և
ֆիզիկա /ռուսերեն և հայրեն լեզուներով/ առարկաներից գրավոր և բանավոր
քննությունների համադրմամբ: Այնուհետև կլինի նաև հարցազրույցի փուլ
/ռուսերեն և հայրեն լեզուներով/:
Ուշադրություն՝
Մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից մրցութային քննություններ կանցկացվեն
սույն թվականի փետրվարի 16-ին առավոտյան ժամը 10-ին ՀՀ քաղաքացիական
ավիացիայի կոմիտեի «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ (հասցե՝ ք. Երևան,
«Զվարթնոց» օդանավակայան):
Ինչ է հարկավոր իմանալ մաթեմատիկայի և ֆիզիկայի մրցույթային քննությանը
ներկայանալու և քննության կանոնների և կարգի մասին ՝
Քննության կարգը՝
Քննությունը կսկսվի փետրվարի 16-ին առավոտյան ժամը 10:00-ին և կտևի
շուրջ երեք ժամ: Մաթեմատիկայի և ֆիզիկայի գրավոր և բանավոր քննությունը
կանցկավի համատեղ: Քննության գրավոր մասից հետո մասնակիցները անհատապես իրենց գրավոր աշխատանքը կներկայացնեն քննական հանձնաժողովի անդամներին և կպատասխանեն քննական հանձնաժողովի հարցերին: Քննության գրավոր մասի ավարտից հետո մասնակիցներին կտրվի մեկ Ժամ հանգստանալու համար: Այնուհետև կանցկացվի քննության բանավոր մասը: Հարցերը հիմնականում վերաբերվելու են դիմորդների գրավոր աշխատանքներին, սակայն չեն բացառվում լրացուցիչ ածանցյալ հարցեր: Քննության արդյունքները որոշիչ դեր կունենան դիմորդի ընտրության որոշման կայացման հարցում ութսուն տոկոս կշռով:
Քննության կարգի կազմակերպչական մյուս մանրամասներին դիմորդներին
կծանոթացնեն տեղում՝ բանավոր կերպով:
Քննության կանոնները՝
Դիմորդները պետք է ներկա լինեն քնության լսարանում փետրվարի 16-ին
առավոտյան ժամը 9:30-ին:
Դիմորդները չեն կարող մասնակցել քննությանը, եթե նրանք ուշացել են 15 րոպե:
Դիմորդները պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ լսարան մտնելուց առաջ:
Դիմորդները պետք է նստեն քննական հանձնաժողովի կողմից նախապատրաստված տեղերում:
Դիմորդներին թույլ չի տրվում խոսել միմյանց հետ քննության ընթացքում:
Դիմորդներին չի թույլատրվում է չարտոնված որևէ նյութերի կիրառում
քննության ընթացքում (գրառումների բոլոր տեսակներ, ներառյալ ձեռքերի
նշումները, ուղեցույցներ)
Եթե քննության ընթացքում դիմորդի մոտ հայտնաբերվեն չարտոնված նյութեր,
ապա նա ինքնաբերաբար կզրկվի քննությանը մսնակցելու իր իրավունքից:
Դիմորդներին թույլ չի տրվում օգտվել բջջային հեռախոսներից (նույնիսկ
անջատված) կամ էլեկտրոնային այլ սարքերից:
Քննության ընթացքում դիմորդների մոտ բջջային հեռախոսի կամ ցանկացած
էլեկտրոնային սարքի հայտնաբերման դեպքում նա ինքնաբերաբար կզրկվի
քննությանը մասնակցելու իրավունքից:
Դիմորդներին թույլատրվում է իրենց հետ ունենալ հաշվիչներ և գրիչներ:
Դիմորդները չեն կարող միմյանց տրամադրել հաշվիչներ:
Դիմորդները իրենց հարցերը կարող են հղել քննական հանձնաժողովին
կազմակերպչական հարցերի շուրջ մինչև քննական լսարան մտնելը:
Քննության ընթացքում հարցերի դեպքում դիմորդները կարող են ձեռք
բարձրացնել որևէ անհստակություն ճշտելու համար և հանձնաժողովի անդամները
կմոտենան նրանց ու կփորձեն պատասխանել հարցերին:
Բացի վերոնշյալ ընդհանուր կանոններից, քննական հանձնաժողովի անդամները
իրավասու են համապատասխան նոր կանոնների մասին տեղեկացնել դիմորդներին
քննության ընթացքում՝ ելնելով քննական գործընթցի առանձնահատկություններից
և անկանխատեսելի իրավիճակներից:
Բոլոր լրացուցրիչ կանոնները պետք է բխեն դիմորդների շահերից և չպետք է
խոչնդոտեն նրանց գիտելիքները ներկայացնելու գործընթացին:
Քննության արդյունքների վիճարկման կարգը՝
Մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից մրցութային քննությունների արդյունքների վերանայման և վիճարկման դեպքում համպատասխան դիմումների ընդունման գործընթաց կկազմակերպվի փետրվարի 18-ին առավոտյան ժամը 10-ին
քաղաքացիական ավիացիայի գրասենյակում:
Դիմորդները պետք է ներկայացնեն դիմում քննության արդյունքների վիճարկման
համար քննական հանձնաժողովի ադմինիստրատիվ կազմին:
Հաջորդիվ դիմորդներին կտեղեկացնեն գրավորների վերանայման կազմակերպչական մանրամասնների մասին և կկազմակերպվի գրավոր աշխատանքների վերանայման գործընթաց:
Տեղեկություն հարցազրույցի մասին՝
Հարցազրույցը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 19-ին ժամը 14:00-ին
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գրասենյակում
Հասցե` ք. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան
Հարցազրույցը կազմակերպվում է հասկանալու համար դիմորդների անձնական
որակները և մոտիվացիան հետագայում օդաչուի կարիերա ունենալու համար:
Հարցազրույցի կհրավիրվեն միջինից բարձր արդյունք ցուցաբերած դիմորդները,
բայց որ պակաս քան չորս մասնակից: Հարցազրույցը կատարվելու է անհատական
կարգով: Հարցազրույցի արդյունքները կազդեն դիմորդի ընտրության որոշման
կայացման վրա միայն քսան տոկոս կշռով:
Տեղեկություն բուժզննման մասին՝
Փետրվարի 20-ին Մրցույթի ընթացքում ընտրված լավագույն դիմորդները պետք է
անցնեն վճարովի նախնական բուժզննում «Ավիաբուժ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում սահմանված առողջական նորմերին համապատասխանելու համար:
Ուշադրություն՝
Նույն ձևաչափի բուժզննում հարկավոր է անցնել ՈՒԻՔԱ-ում, ինչպես նաև հոգեբանական թեստավորում մասնագետների կողմից:
Ընդունելության հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել(060)37-35-47 հեռախոսահամարով: