Նորություններ
2019 թվականին Հայաստանի Հանրապետությունը նախագահում է ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ կազմակերպության մշտական հանձնաժողովում
25/06/2019Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպություն (այսուհետ՝ ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ կազմակերպություն) անդամ պետություն 2006 թվականից ի վեր:
Տեղեկացնում ենք ձեզ, որ ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ կազմակերպության սահմանված կանոնակարգի համաձայն յուրաքանչյուր տարի անդամ պետություններից մեկը պետք է նախագահի կազմակերպության մշտական հանձնաժողովում:
2019 թվականին ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ կազմակերպության մշտական հանձնաժողովի նախագահելու իրավունքը ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի: Մշտական հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում առնվազն տարին երկու անգամ ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ կազմակերպության գլխամասում՝ Բրյուսել քաղաքում:
ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ կազմակերպության մշտական հանձնաժողովի կոմիտեի նախագահությունը նախատեսում է որոշումների ընդունման, ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼԻ տարեկան բյուջեի և տարեկան հաշվետվությունների, հնգամյա ծրագրի և ֆինանսական կանոնակարգերի գործընթացը: