Նորություններ
Տաթևիկ Ռևազյանի այցը Վանաձորի «Օրրան» կենտրոն
18/07/2019Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը սույն թվականի հուլիսի 15-ին Վանաձորի «Օրրան» կենտրոնում մասնակցել է «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (SOAR) » բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված մեկօրյա սեմինարին` նվիրված կանանց հզորացմանը և երիտասարդ աղջիկների հնարավորությունների ընդլայմանը: Տիկին Ռևազյանը հանդիպում է ունեցել տարբեր մանկատներից, խնամքի և սոցիալական հաստատություններից ներկա շուրջ 40 աղջիկների հետ: Սեմինարի հիմնական թեմաներն ու նպատակներն էին` կանանց հզորության, գենդերային դերերի և կարծրատիպերի, առողջ փոխհարաբերությունների մասին իրազեկվածության բարձրացումը:
Տիկին Ռևազյանը պատմել է այն դժվարությունների մասին, որոնց հանդիպել է իր կարիերայի սկզբում և թե ինչպես են դրանք ոգեշնչել իրեն իր առջև ավելի բարձր նպատակներ դնելու և դրանց հասնելու համար: Նա շեշտել է սեփական նպատակները ճանաչելու և դրանց հետևելու կարևորությունը՝ առանց հուսալքվելու:
Ավարտելով իր խոսքը՝ ՔԱԿ նախագահը զրուցել է աղջիկների հետ, պատասխանել նրանց կոմից տրված մի շարք հարցերի: