Նորություններ
Մոսկվա-Երևան չվերթի մանրամասները
19/07/2019Տեղեկացնում ենք, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Nordwind Airlines» ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռով Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ օդանավի սրահում ծխի առկայության պատճառով, ինքնաթիռը ընդհատել է թռիչքը: Օդանավի թռիչքը ընդհատվել է թափավազքի ժամանակ և իրականացվել է ուղևորների տարհանում: Օդանավում եղել է 187 մարդ, տուժվել է 10 հոգի, որոնցից երկուսը հոսպիտալացվել են:
Ավիաընկերության կողմից փոխարինվել է ինքնաթիռը, չվերթը բարեհաջող իրականացվել և վայրեջք է կատարվել «Զվարթնոց» օդանավակայանում:
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել «Nordwind Airlines» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչություն` հետևյալ հեռախոսահամարներով +374 10 564943; +374 60 656560: