Նորություններ

ՔԱԳՎ պետը մասնակցել է ԵՏՄ անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 7-րդ խորհրդակցությանը

06/06/2017

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը և վարչության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Լևոն Ջանիբեկյանը հունիսի 5-ին և 6-ին Սոչիում մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 7-րդ խորհրդակցությանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել և համաձայնության... Կարդալ ավելին


2017 թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 30,5 տոկոսով

05/06/2017

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել է 875 011 մարդ, որը 30,5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
2017 թվականի մայիս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 198 182 մարդ՝ 34,5 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:
2017 թվականի հունվար-մայիս ամիսներին,... Կարդալ ավելին


Մեկնարկեցին Աստանա-Երևան-Աստանա երթուղով թռիչքները

31/05/2017

«Զվարթնոց» օդանավակայանն այսօր՝ մայիսի 31-ին, ընդունեց ղազախական «Սկատ» ավիաընկերությանը, որն Աստանայից Երևան իր առաջին կանոնավոր չվերթն իրականացրեց:
«Սկատ» ավիաընկերության ներկայացուցիչները, խոսելով նորաբաց չվերթի մեկնարկի մասին, նշեցին, որ այն համընկնում է ավիաընկերության գործունեության ծավալման 20-ամյակի հետ: Ավիաընկերության ներկայացուցիչները հույս հայտնեցին,... Կարդալ ավելին


ՔԱԳՎ պետն ընդունել է «Լյուֆթանզա գրուպ» ընկերության ներկայացուցիչներին

30/05/2017

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Ն.Գ. պարոն Աշոտ Սմբատյանը մայիսի 30-ին ընդունեցին «Լյուֆթանզա գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն, Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ երկրներում կապի գրասենյակի տնօրեն Ռոլանդ Շուլցին, Ուկրաինայում, Բելառուսիայում, Վրաստանում և ՀՀ-ում առևտրի... Կարդալ ավելին


Շաբաթօրյակ՝ «Զվարթնոց»-ում

27/05/2017

Այսօր՝ մայիսի 27-ին, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում անցկացվել է հանրապետական շաբաթօրյակ։
Շաբաթօրյակի ընթցքում մաքրման և բարեկարգման աշխատանքներ իրականացվեցին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության վարչական շենքի և «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքներում։
Մաքուր պահելով մեր շրջակա տարածքը՝ մաքուր կպահենք մեր երկիրը։

Կարդալ ավելին


«Արմենիա» ավիաընկերությունն ուղիղ թռիչքներ կիրականացնի դեպի Բարսելոնա

26/05/2017

«Արմենիա» ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից դեպի Բարսելոնա թռիչքներ իրականացնելու թույտվություն է ստացել:
4 ժամ 25 րոպե տևողությամբ Երևան-Բարսելոնա-Երևան ուղիղ երթուղով թռիչքները կիրականացվեն հուլիսի 12-ից՝ շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի:

Կարդալ ավելին


Վերսկսվեցին Մինսկ-Երևան ուղիղ չվերթները

25/05/2017

Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը երեկ՝ մայիսի 24-ին, վերսկսեց ուղիղ թռիչքներ իրականացնել Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ավիաընկերությունը ստացել էր թույլտվություն՝ կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:
Ամառային նավիգացիոն շրջանում՝ մայիսից հոկտեմբերն... Կարդալ ավելին


ՔԱԳՎ պետն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության աէրոնավիգացիոն ծառայություններ մատուցող կազմակերպության գլխավոր տնօրենին

23/05/2017

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր՝ մայիսի 23-ին, ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության աէրոնավիգացիոն ծառայություններ մատուցող կազմակերպության գլխավոր տնօրեն Մաուրիս Ջորջեսին և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան մշակութային և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանին:... Կարդալ ավելին


ՔԱԳՎ պետի տեղակալն ընդունել է Իռլանդիայի ավիացիոն իշխանության ղեկավարին

16/05/2017

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանն այսօր՝ մայիսի 16-ին, ընդունել է Իռլանդիայի պատվիրակությանը՝ ի դեմս Իռլանդիայի ավիացիոն իշխանության ղեկավար Էամոնն Բռեննանի:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Իռլանդիայի միջև օդային հաղորդակցությունների ոլորտում համագործակցության վերաբերյալ... Կարդալ ավելին


Ուղիղ չվերթներ Եգիպտոսից Երևան

15/05/2017

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Էյէմսի էյրլայնզ» ավիաընկերությանը տրամադրել է թույլտվություն Հուրգադա-Երևան- Հուրգադա, Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ, ինչպես նաև՝ Հուրգադա-Երևան-Շարմ էլ-Շեյխ երթուղիներով թռիչքներ իրականացնելու:
Հուրգադա-Երևան- Հուրգադա երթուղով թռիչքները կմեկնարկեն 2017 թվականի հունիսի 18-ից,... Կարդալ ավելին



© 2024 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Վերջին թարմացումը՝ 20/12/2024