«Շիրակ»
Գյումրու «Շիրակ» օդանավակայան
Գյումրու «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության երկրորդ միջազգային օդանավակայանը:
Օդանավակայանը գտնվում է Գյումրի քաղաքից 5 կմ հեռավորության վրա: Օդանավակայանի աերոդրոմի վազքուղու երկրաչափական չափերը կազմում են 3220x45մ: Միջազգային չափանիշերին համաձայն աերոդրոմը համապատասխանում է «4D» դասին: Աերոդրոմում տեղադրված նավիգացիոն համակարգն ապահովում է 60x550մ վայրէջքի օդերևութաբանական մինիմալ պայմանները, ինչը համապատասխանում է ԻԿԱՕ CAT I կարգախմբին:
ՀՀ օրենսդրության և միջագային չափանիշների համաձայն «Շիրակ» օդանավակայանի աերոդրոմը սերտիֆիկացված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից: «Շիրակ» օդանավակայանի աերոդրոմը հանդիսանում է համատեղ բազավորման քաղաքացիական աերոդրոմ: Աերոդրոմի շահագործողատեխնիկական ցուցանիշերը թույլ են տալիս շահագործել Բոինգ 757, Էյրբաս 319(320), ԻԼ-76, ՏՈւ-154 և ցածր դասի օդանավեր: «Շիրակ» օդանավակայանը կարող է օգտագործվել որպես պահուստային «Զվարթնոց» օդանավակայանի համար:
2007 թվական
Վերանորոգվել է աերոդրոմի վազքուղու և «A» ղեկուղու արհեստական ծածկույթը և արդիականացվել է աերոդրոմի լուսաազդանշանային համակարգը` տեղադրվել է IDMAN նոր համակարգ: Բարձրացվել է վազքուղու արհեստական ծածկույթի կրողունակությունը:
2013 թվական
Վերանորոգվել է աերոդրոմի գլխավոր ղեկուղու, «B» ղեկուղու և օդանավերի կայանատեղերի արհեստական ծածկույթը: «Շիրակ» օդանավակայանից իրականացվում են չվերթներ դեպի Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներ: Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.aia-zvartnots.aero կայքը: