Հայտարարություններ
ՔԱԳՎ պատվիրակության անդամները կմասնակցեն Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ICAO) Ասամբլեայի 39-րդ նստաշրջանին
15/05/2017Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատվիրակության անդամները՝ ՔԱԳՎ օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը և ՔԱԳՎ իրավաբանական բաժնի պետ Լևոն Ջանիբեկյանը, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 7-ը Կանադայի Մոնրեալ քաղաքում մասնակցելու են Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ICAO) Ասամբլեայի 39-րդնստաշրջանին:
Ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու են ԻԿԱՕ անդամ 191 պետությունների ավիացիոն իշխանությունների ղեկավարներ և լիազորված այլ ներկայացուցիչներ:
ԻԿԱՕ Ասամբլեայի նստաշրջանների շրջանակում հաստատվում է առաջիկա 3 տարվա համար կազմակերպության կողմից վարվելիք գլոբալ քաղաքականությունը, մանրամասնորեն քննարկվում է տեխնիկական, տնտեսական, իրավական ոլորտներում կազմակերպության աշխատանքների շրջանակը և տեղի են ունենում քաղաքացիական ավիացիայի ոլորտում կարևորագույն հարցերի շուրջ քվեարկություններ և ԻԿԱՕ Խորհրդի ընտրություններ: