Նորություններ
ՔԱԳՎ-ում քննարկել են փոխհաշվարկային համակարգի ներդրման աշխատանքներին վերաբերող հարցեր
12/09/2017ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր` սեպտեմբերի 12-ին, հանդիպել է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) տարածաշրջանային կառավարիչ (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա) Ալեքսանդր Օնատսկիին և քննարկել ՀՀ-ում Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) փոխհաշվարկային համակարգի (BSP) ներդրման ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր:
Տեղեկացնենք՝ ՔԱԳՎ-ի կողմից ձեռնարկած BSP համակարգի ներդրման աշխատանքները սկսվել են տարեսկզբից, արդեն իսկ անցել են մի շարք ընթացակարգերով և այժմ ավարտական փուլում են գտնվում:
BSP համակարգն ավիաընկերությունների և գործակալների կողմից ավիատոմսերի վաճառքի, հաշվետվությունների ներկայացման և փոխհաշվարկների կատարման մեկ միասնական կենտրոն է՝ ուղղված գործակալների և ավիաընկերությունների միջև նշված գործառույթների իրականացման պարզեցմանը և դրամական հոսքերի ու ֆինանսական վերահսկողության բարելավմանը:
Համակարգի ներդրումը կնպաստի նաև ավիագործակալների համար հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը: