Նորություններ
Ակտիվ աշխատանքներ են իրականացվում օդանավակայաններում. պատրաստվում ենք դիմավորել ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիներին
17/02/2017Այսօր` փետրվարի 17-ին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հանդիպել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Սահմանապահ զորքերի ներկայացուցիչներին:
Քննարկման ընթացքում անդրադարձել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ներքին անձնագրերով առաջիկայում ՀՀ տարածք մուտք գործելու ընթացքում հանդիպող հնարավոր խնդիրներին, վերջիններիս լուծման տարբերակներին:
Սահմանապահ զորքերի ներկայացուցիչները նշեցին, որ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների սահմանային անցման կետերը տեխնիկապես պատրաստ են ընդունել ՌԴ քաղաքացիներին, որի համար կատարվել են համապատասխան ծրագրային փոփոխություններ և այժմ գտնվում են ավարտական փուլում:
ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել Սահմանապահ զորքերի ներկայացուցիչների կողմից բարձրացված խնդիրների շուտափույթ լուծմանը: