Նորություններ
ՔԱԳՎ պետն ընդունել է Թուրքմենստանի ավիացիայի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
26/09/2017ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ընդունել է Թուրքմենստանի ավիացիայի նախարարի տեղակալ Իմամբերդիև Իմամբերդիի գլխավորած պատվիրակությանը:
Սերգեյ Ավետիսյանը ողջունել է գործընկերներին Հայաստան այցի կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն:
Իմամբերդիև Իմամբերդին, շնորահակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հանդիպման կազմակերպման համար՝ իր խոսքում նշելով՝ թեև Աշխաբադից Երևան մեկնել ցանկացողների թիվը մեծ է եղել, բայց այսօրվա ոչ կանոնավոր չվերթով տեղափոխել է 164 ուղևոր:
Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ, Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել էր Երևանի և Աշխաբադի միջև ուղիղ ավիաչվերթի հնարավոր մեկնարկի հարցը: Այսօրվա առաջին ոչ կանոնավոր չվերթը կայացել է բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում:
Հայ և թուրքմեն գործընկերները hանդիպմանն անդրադարձ են կատարել Աշխաբադից Երևան ուղիղ չվերթների պահանջարկին և քննարկել կանոնավոր չվերթների իրականացման հնարավորությունը, որը կնպաստի տնտեսության և զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև՝ երկու երկրների քաղաքացիների միջև շփումների ընդլայնմանը:
Հանդիպմանը քննարկել են նաև Հայաստանի օդային տարածքով տարանցիկ չվերթների վերակնագման հարցը, որը կնպաստի առավել կարճ ճանապարհով թռիչքներ իրականցնելուն: