Նորություններ
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների շուրջ աշխատանքային քննարկում քաղավիացիայում
26/07/2018Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի գլխավորությամբ հուլիսի 25-ին տեղի է ունեցել քննարկում 2018 թվականի հոկտեմբերին Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի` ավիացիայի մասով իրականացվող ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա էին գտնվում Կոմիտեի համապատասխան ստորաբաժանման ղեկավարներ, «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունների ղեկավարներ և ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ:
Քննարկմանն անդրադարձ է կատարվել գագաթնաժողովի անցկացման օրերին ինքնաթիռների վերգետնյա ծառայությունների կազմակերպմանը, ուղևորահոսքի սպասարկմանը և այլ կազմակերպչական աշխատանքներին: