Նորություններ
Դանիացի գործընկերն ուսումնասիրություններ է իրականացրել Կոմիտեում
31/08/2018Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հրավերով սույն թվականի օգոստոսի 27-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան էր ժամանել դանիական «Քրոնբորգ Էյր Քոնսալթ» ընկերության հիմնադիր և սեփականատեր Քեննեթ Քրոնբորգը: Այցի նպատակն էր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում և «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացնել ուսումնասիրություններ ավիացիոն/թռիչքային անվտանգության գործընթացներին առնչվող հարցերի վերաբերյալ՝ ոլորտի հետագա զարգացման և կատարելագործման նպատակով խորհրդատվություն տրամադրելու համար:
Այցի շրջանակներում Քեննեթ Քրոնբորգն ունեցել է հանդիպումներ Կոմիտեի, ինչպես նաև «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի և «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ, քննարկել ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Քրոնբորգը հատկապես տպավորված էր աշխատակիցների եռանդով և պատրաստականությամբ, ինչպես նաև աերոնավիգացիոն զարգացած համակարգերով: