Նորություններ
Զվարթնոց օդանավակայանի աերոդրոմի վազքուղու վերանորոգման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն
01/02/2019Տեղեկացնում ենք, որ Զվարթնոց օդանավակայանի վազքուղու բնականոն մաշվածության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել կատարել վազքուղու արհեստական ծածկույթի վերանորոգման աշխատանքներ։
2019 թվականի ապրիլի 1-ից մայիսի 15-ը տեղական ժամանակով ժամը 09:00-21:00 «Զվարթնոց» օդանավակայանում վերանորոգման աշխատանքների իրականացման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել է միջազգային ընթացակարգերի համաձայն՝ NOTAM-ի ձևաչափով, որը հասանելի է բոլոր օդանավ շահագործողներին