Նորություններ

Հայաստանի երկինքը կսպասարկեն նաև ուղղաթիռները

04/05/2018

Ավիացիայի ոլորտի ճյուղային զարգացմանն ուղղված միջոցառումները տվեցին սպասված արդյունքը. շուտով Հայաստանի Հանրապետության երկինքը կսպասարկեն նաև ուղղաթիռները:

Անհրաժեշտ ներդրումների ապահովման, ՀՀ օդանավակայաններում ուղղաթիռների սպասարկման համար արդյունավետ պայմանների ստեղծման նպատակով շահագրգիռ կողմերի հետ տարված աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում... Կարդալ ավելին


Ընդլայնվում է Հայաստանի Հանրապետության օդային կապվածությունը

27/04/2018

Քուվեյթի ազգային ավիափոխադրողը (Wataniya Airways) հունիսի 9-ից մեկնարկում է կանոնավոր չվերթների իրականացումը Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով: 

Չվերթները կիրականցվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ, յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին` ցերեկային ժամերին: 

Չվերթներն իրենց ազդեցությունը կունենան տնտեսության վրա՝ նպաստելով ներգնա զբոսաշրջության զարգացմանը: 
Կարդալ ավելին


Հայկական շուկա է մուտք գործում Germania ավիաընկերությունը

25/04/2018

Գերմանական Germania ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն հայտ է ներկայացրել Բեռլին- Երևան- Բեռլին երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Գերմանիայի միջև ուղիղ օդային կապ հաստատելու շուրջ քննարկումները սկսվել էին դեռևս 2016 թավականի... Կարդալ ավելին


ՔԱԳՎ պետն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

23/04/2018

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր՝ ապրիլի 23-ին, ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո դել Մոնակոյին: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Իտալիայի և Հայաստանի միջև ուղիղ օդային կապ հաստատելու հնարավորությունը, ինչպես նաև, չվերթների մեկնարկի հետ կապված տեխնիկական հարցեր: 
Կարդալ ավելին


Տեղի է ունեցել Երևան-Լիոն-Երևան երթուղու մեկնարկի շնորհանդեսը

23/04/2018

«Զվարթնոց» միաջազգային օդանավակայնում այսօր՝ ապրիլի 23-ին, տեղի է ունեցել հայկական ավիափոխադրող «Արմենիա» ավիաընկերության Երևան-Լիոն-Երևան երթուղու մեկնարկի շնորհանդեսը: 

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, խոսելով չվերթի մասին, նշել է, որ այն մշտապես պահանջված է եղել՝ հաշվի առնելով Ֆրանսիայի Լիոն քաղաքում... Կարդալ ավելին


2018թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.3 տոկոսով

05/04/2018

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 525 079 մարդ, որը 9.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

Ընթացիկ տարվա մարտ ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 186 743 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.5 տոկոսով:

2018 թվականի մարտ ամսին Երևանի «Զվարթնոց»... Կարդալ ավելին


Red Wings ավիաընկերությանն արդյունքները գոհացնում են

29/03/2018

Այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ռուսական Red Wings ավիաընկերության ներկայացուցիչները հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ նվիրված ավիաընկերության՝ հայկական շուկա մուտք գործելուն:

Ավիաընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կլյուչարևը նշել է, որ չվերթների մեկնարկից հետո շուրջ երկու շաբաթվա ընթացքում ապահովվել է օդանավերի 90 տոկոս բեռնվածություն, ինչը գոհացնում է... Կարդալ ավելին


Իսրայելական Arkia ավիաընկերությունը սկսում է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Երևան

26/03/2018

Իսրայելական Arkia ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Թել Ավիվ- Երևան- Թել Ավիվ երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: 

Չվերթները կմեկնարկեն մայիսի 16-ից, որոնք կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ, յուրաքանչյուր չորեքշաբթի օրը: 

Կարդալ ավելին


«Չեխական ավիաուղիները» սկսում է կանոնավոր չվերթներ իրականացնել Պրահա- Երևան- Պրահա երթուղով

23/03/2018

Czech Airlines («Չեխական ավիաուղիներ») ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Պրահա- Երևան- Պրահա երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: 

Չվերթների մեկնարկը կտրվի սույն թվականի հունիսի 8-ին: Չվերթները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր... Կարդալ ավելին


Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Երևան

19/03/2018

Brussels Airlines բելգիական ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ հունիսի 02-ից Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:

Հունիսի 02-ից հուլիսի 02-ը, ինչպես նաև օգոստոսի 29-ից հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում չվերթները կիրականացվեն շաբաթական... Կարդալ ավելին



© 2024 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Վերջին թարմացումը՝ 20/12/2024